ԱՄՆ-ն 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային
https://parstoday.ir/hy/news/world-i108542-ԱՄՆ_ն_250_միլիոն_դոլարի_ռազմական_օգնություն_կցուցաբերի_Ուկրաինային
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Ուկրաինային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2019 04:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Ուկրաինային:

Վերջին օրերին, Կիևի և Մոսկվայի միջև լարվածության սրմանը զուգահեռ, երեքշաբթի օրը, ԱՄՆ  Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախատեսում է  250 միլիոն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է. «Սենատի ԶՈՒ կոմիտեն հավանություն է տվել 2020թ ռազմական բյուջեին, որով նախատեսվում է Պենտագոնին տրամադրվել 300 միլիոն դոլար՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու նպատակով»:

Հայտարարության համաձայն, այդ գումարից 100 միլիոն դոլարը ծախսվելու է ռազմական կործանիչների գնման համար՝ Ուկրաինայի ռազմական կարողությունը բարձրացնելու, ՀՕՊ համակարգերի ձեռքբերման և այդ երկրի ռազմածովային ուժերի կարողության բարձրացման համար:

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին ԱՄՆ-ի միջամտությունների կապակցությամբ: