Մոգերինին կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
https://parstoday.ir/hy/news/world-i108583-Մոգերինին_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_պահպանումը
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել ՀԳՀԾ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2019 03:59 Asia/Tehran
  • Մոգերինին կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել ՀԳՀԾ-ն:

Չորեքշաբթի օրը, Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ կատարած այցի ավարտին, այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հրապարակել է մի բանաձև, որում նշվում է, որ ՀԳՀԾ-ն կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցում:

Մոգերինին ասել է. «ԵՄ-ը կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանումը և այն համարում է տարածաշրջանի անվտանգության պահպանման կարևոր գործոնը»:

2019թ մայսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների մի մասը և եվրոպական կողմին 60 օր ժամանակ տվեց՝ իր ստանձնած պարտավորություններն իրագործելու համար: