Մոգերինին կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
Հունիս 20, 2019 03:59 Asia/Tehran
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել ՀԳՀԾ-ն:
Չորեքշաբթի օրը, Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ կատարած այցի ավարտին, այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հրապարակել է մի բանաձև, որում նշվում է, որ ՀԳՀԾ-ն կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցում:
Մոգերինին ասել է. «ԵՄ-ը կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանումը և այն համարում է տարածաշրջանի անվտանգության պահպանման կարևոր գործոնը»:
2019թ մայսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների մի մասը և եվրոպական կողմին 60 օր ժամանակ տվեց՝ իր ստանձնած պարտավորություններն իրագործելու համար:
Պիտակ