Անն Բրասյոր. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն խաղաղ լուծում
https://parstoday.ir/hy/news/world-i1087-Անն_Բրասյոր._Հայաստանն_ու_Ադրբեջանը_պետք_է_գտնեն_խաղաղ_լուծում
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի հունվարի 25-ից 29-ը։ Նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, որի լիազորություններն ավարտվում են արդեն այսօր, հանդես եկավ մամո ասուլիսով և պատասխանեց լրագրողների հարցերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2016 12:28 Asia/Tehran
  • Անն Բրասյոր. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն խաղաղ լուծում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի հունվարի 25-ից 29-ը։ Նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, որի լիազորություններն ավարտվում են արդեն այսօր, հանդես եկավ մամո ասուլիսով և պատասխանեց լրագրողների հարցերին։

Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հարց է ուղղել Անն Բրասյորին՝ կապված օրակարգում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խիստ հակասական 2 բանաձևերի մասին՝ հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որում ԵԽԽՎ-ին հորդորում էր չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը, ինչպիսին է այս զեկույցների վերաբերյալ իր կարծիքը, Անն Բրասյորն ասաց․«Քննարկումը դեռևս տեղի չի ունեցել և չկա որոշում, և ես չեմ ցանկանում միջամտել, սակայն կասեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամ երկրներ են և մենք պետք է գտնենք լուծում, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության մեջ։ Սա անելու համար մենք պետք է քրտնաջան աշխատենք, քանի որ մարդիկ տառապում են այդ շրջանում:Նրանք ԵԽ քաղաքացիներն են, նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն, մնում է միայն գտնել միջոցը, խնդրի լուծումը պետք է գտնվի։ Իմ անձնական կարծիքն է, որ մենք չպետք է թողնենք այնպես, ինչպես կա»։

Panorama.am

25/12016