Ֆրանսիայի ժողովրդի երկու երրորդը դեմ է Մակրոնին
https://parstoday.ir/hy/news/world-i108706-Ֆրանսիայի_ժողովրդի_երկու_երրորդը_դեմ_է_Մակրոնին
Սոցհարցման արդյունքները վկայում են այն մասին, որ Ֆրանսիայի ժողովրդի երկու երրորդը դժգոհ է այդ երկրի նախագահ՝ Էմանուել Մակրոնի գործելակերպից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2019 14:28 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ժողովրդի երկու երրորդը դեմ է Մակրոնին

Սոցհարցման արդյունքները վկայում են այն մասին, որ Ֆրանսիայի ժողովրդի երկու երրորդը դժգոհ է այդ երկրի նախագահ՝ Էմանուել Մակրոնի գործելակերպից:

Ifop կենտրոնի կողմից անցկացված և  Le Journal du Dimanche օրաթերթում հրապարակված սոցհարցման արդյունքները վկայում են այն մասին, որ հունիսին Մակրոնի ժողովրդականությունը 30 տոկոս է կազմել: Այդ թիվը վարչապետ Էդվարդ Ֆիլիպի օրոք 34 տոկոս է եղել:

Ֆրանսիայում 2018թ. նոյեմբերից սկսված Դեղին բաճկոնավորների հակակապիտալիստական ու հակապետական բողոքի ակցիաների հետևանքով խիստ նվազել է Մակրոնի ժողովրդականությունը:

2017թ. մայիսին, աշխատանքի ստեղծման, տնտեսական աճի խթանման և աշխատանքային օրենքների դյուրացման խոստումով Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել, սակայն այդ խոստումներն անկատար են մնացել և Ֆրանսիայում աճել է հանրային դժգոհությունը: