Բողոքի ցույցեր Գերմանիայում ԱՄՆ-ի միջուկային սպառազինության տեղակայման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i108728-Բողոքի_ցույցեր_Գերմանիայում_ԱՄՆ_ի_միջուկային_սպառազինության_տեղակայման_դեմ
Գերմանացի ակտիվիստները որոշել են շուրջ մեկ շաբաթ համախմբվել Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայի մոտակայքում և իրենց բողոքը հայտնել այդ բազայում ամերիկայն միջուկային զենքերի հավանական տեղակայման դեմ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունիս 24, 2019 08:43 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Գերմանիայում ԱՄՆ-ի միջուկային սպառազինության տեղակայման դեմ

Գերմանացի ակտիվիստները որոշել են շուրջ մեկ շաբաթ համախմբվել Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայի մոտակայքում և իրենց բողոքը հայտնել այդ բազայում ամերիկայն միջուկային զենքերի հավանական տեղակայման դեմ:

Բողոքարարները մտադիր են ավիաբազայի շուրջը բողոքի օղակ կազմել: Նրանք շուրջ մեկ շաբաթ այնտեղ են լինելու և միջազգային համագումար ու խաղաղության փառատոն են կազմակերպելու:

Գերմանիայի Ռամշտայնում գտնվող ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավիաբազայում ներկա են 15 հազար զորայիններ և 30 հազար ոչ-զինվորական մասնագետներ:

Ռամշտայնի ավիաբազան Գերմանիայի տարածքում գտնվող երկու ռազմաբազաներից մեկն է, որտեղ հավանաբար միջուկային մարտագլխիկներ են պահվում: