Բողոքի ցույցեր Գերմանիայում ԱՄՆ-ի միջուկային սպառազինության տեղակայման դեմ
Հունիս 24, 2019 08:43 Asia/Tehran
Գերմանացի ակտիվիստները որոշել են շուրջ մեկ շաբաթ համախմբվել Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայի մոտակայքում և իրենց բողոքը հայտնել այդ բազայում ամերիկայն միջուկային զենքերի հավանական տեղակայման դեմ:
Բողոքարարները մտադիր են ավիաբազայի շուրջը բողոքի օղակ կազմել: Նրանք շուրջ մեկ շաբաթ այնտեղ են լինելու և միջազգային համագումար ու խաղաղության փառատոն են կազմակերպելու:
Գերմանիայի Ռամշտայնում գտնվող ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավիաբազայում ներկա են 15 հազար զորայիններ և 30 հազար ոչ-զինվորական մասնագետներ:
Ռամշտայնի ավիաբազան Գերմանիայի տարածքում գտնվող երկու ռազմաբազաներից մեկն է, որտեղ հավանաբար միջուկային մարտագլխիկներ են պահվում:
Պիտակ