Բողոքի ցույց Հոլանդիայի Հաագա քաղաքում ՝ «դարի գործարք» նախագծի դեմ
Հոլանդիայում բնակվող պաղեստինցիները հավաքվել են Հաագայում տեղակայված ԱՄՆ-ի դեսպանատան առջև, դատապարտելու Բահրեյնի նիստը և ամերիկյան «դարի գործարք» նախագիծը:
Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Ո՛չ Մանամայի նիստին, ո՛չ «դարի գործարքին», այո՛ պաղեստինցիների իրավունքներին»:
Ցուցարարները նշել են, որ «դարի գործարք» նախագիծն աղետ է պաղեստինցիների համար:
Իտալիայի Հռոմ և Լացիո քաղաքներում նույնպես պաղեստինցիները բողոքի ցույց են անցկացրել Բահրեյնի նիստի դեմ:
Բահրեյնի երկօրյա համաժողովը մեկնարկել է երեքշաբթի օրը՝ մայրաքաղաք Մանամայում: Համաժողովի հիմնական թեման «դարի գործարք» խայտառակ նախագիծն է:
Այս նիստը նախագծի գործադրման առաջին փուլն է:
Վերջին շաբաթների ընթացքում, մեծ թվով իսլամական երկրներ, այդ թվում՝ Լիբանանը և Իրաքը, ինչպես նաև Չինաստանն ու Ռուսաստանը, քննադատել են Բահրեյնի նիստը:
Ամերիկյան «դարի գործարք» նախագծի համաձայն, Երուսաղեմը փոխանցվում է Սիոնիստական ռեժիմին, իսկ պաղեստինցի փախստականները իրավունք չեն ունենում վերադառնալ իրենց հայրենիք: