Ֆրանսիայում հրշեջները գործադուլ են հայտարարել
Ֆրանսիայի հրշեջների 7 արհմիություններ, որոնց անդամները կազմում են այս երկրի հրշեջ-փրկարարների 85 տոկոսը, հայտարարել են, որ հունիսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը, գործադուլ են սկսում:
Հրշեջների կողմից իրենց աշխատանքի պայմանների և համակարգի անգործության դեմ բողոքի նման ակցիան աննախադեպ է:
Մակրոնի քաղաքականությունները հանգեցրել են Ֆրանսիայի 40 հազար հրշեջների դժգոհությանը:
Հրշեջների 7 արհմիություններ պահանջում են ավելացնել աշխատավարձերը: Նրանք նաև պահանջում են ավելացնել հրշեջների թիվը:
Չնայած հրշեջները հայտարարել են, որ գործադուլ են անելու մինչև օգոստոսի 31-ը, սակայն պարտավոր են կատարել իրենց ամենանվազագույն պարտավորությունները:
Որոշված է, որ աշխատանքի ժամանակ, նրանց համազգեստի վրա գրված լինի «գործադուլի մեջ» գրությունը: