ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է հակաիրանական պատժամիջոցներին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «ահաբեկչության և ֆինանսական ինֆորմացիայի» գրասենյակին 10 միլիոն դոլարի բյուջեի հատկացման նախագծին:
Չորեշքաբթի օրը, 226 կողմ և 195 դեմ ձայներով, Ներկայացուցիչների պալատը հաստատել է գանձապեական դեպարտամենտի այսպես կոչված «ահաբեկչության և ֆինանսական ինֆորմացիայի» գրասենյակին 10 միլիոն դոլար բյուջերի տրամադրման նախագիծը:
Գրասենյակի առաքելությունն է ԱՄՆ-ի կառավարության ռազմավարական քաղաքականության իրագործումն ահաբեկչության ֆինասնական աղբյուրների ապահովման և ներքին ու միջազգային մակարդակով փողերի լվացման ցանցերի դեմ պայքարը:
ԱՄՆ-ի տարբեր ժամանակների կառավարություններն Իրանի հեղափոխությունից հետո մշտապես պատժամիջոցների են ենթարկել Իրանին, իսկ այդ երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, բացահայտ տնտեսական պատերազմ է վարում Իրանի ժողովրդի դեմ: