ԱՄՆ-ի հրեական համայնքը ցույցեր է անցկացրել Իսրայելի քաղաքականությունների դեմ
ԱՄՆ-ի Ուղղափառ եկեղեցու հետևորդ հրեական համայնքի մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, բողոքելով զինվորական ծառայության մեջ կանանց պարտադիր ներգրավելու Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունների դեմ, ցույցեր են անցկացրել:
Հրեա բողոքարարները հինգշաբթի օրը ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչության գրասենյակի և Նյու Յորքում այդ ռեժիմի հյուպատոսարանի առջև ցույցեր անցկացնելով, դատապարտել են Սիոնիստական ռեժիմի բանակի քայլը:
Բողոքարարները կրել են պաստառներ,որոնց վրա գրված է եղել «Վերջ տվեք զինվորական ծառայության մեջ կանանց պարտադիր ներգրավմանը»:
Այդ ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ-ի հակասիոնիստ խախամների կոնֆերանսի կոչով:
Այդ ակցիաների մի խումբ կազմակերպիչներ իրենց ունեցած ելույթներում ընդգծել են, որ մեծ տարբերություն կա սիոնիզմի ու հրեականության միջև և հրեական համայնքը չի ընդունում Սիոնիստական ռեժիմի շատ քայլեր:
Սիոնիստական ռեժիմի բանակը վերջերս ազատազրկման է դատապարտել բռնագրավված տարածքներում բնակվող երեք աղջիկների, որոնք բողոքել էին պարտադիր զինվորական ծառայության դեմ:
Նշենք, որ բռնագրավված տարածքներում տղամարդիկ պարտավոր են 32 ամիս պարտադիր ծառայել Սիոնիստական ռեժիմի բանակում, իսկ կանայք էլ ստիպված են իրենց կյանքի երկու տարին անցկացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ: