ԵՄ. Instex-ը գործադրվեց
https://parstoday.ir/hy/news/world-i108906-ԵՄ._instex_ը_գործադրվեց
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի հետ ֆինանսական փոխանակումների Instex մեխանիզմը գործադրվել է և առաջին գործարքը մշակման փուլում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2019 05:47 Asia/Tehran
  • ԵՄ. Instex-ը գործադրվեց

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի հետ ֆինանսական փոխանակումների Instex մեխանիզմը գործադրվել է և առաջին գործարքը մշակման փուլում է:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի հետ ֆինանսական փոխանակումների Instaex մեխանիզմը գործադրվել է  և առաջին գործարքը մշակման փուլում է:

Հելգա Շմիդտը Թուիթերում գրել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն ավարտվել է և նիստի ընթացքում տեղի են ունեցել կառուցողական բանակցություններ:

Նա հավելել է. «Ներկա դրությամբ Instex-ը գործադրվել է և առաջին ֆինանսական գործարքը մշակման փուլում է: Մեծ թվով եվրոպական երկրներ ցանկություն են հայտնել միանալ այս մեխանիզմին»:

Շմիդտը նշել է, որ ՀԳՀԾ-ի արդյունավետությունը կախված է անդամ բոլոր երկրների քայլերից: Նա հավելել է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտում նույնպես արձանագրվել է  դրական առաջընթաց:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստը կայացավ ուրբաթ օրը՝ Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման, եվրոպական երկրներին իրենց հանձնառությունները կատարելու համար տրված ժամկետի և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու թեմաների քննարկմամբ: