ԵՄ. Instex-ը գործադրվեց
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի հետ ֆինանսական փոխանակումների Instex մեխանիզմը գործադրվել է և առաջին գործարքը մշակման փուլում է:
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի հետ ֆինանսական փոխանակումների Instaex մեխանիզմը գործադրվել է և առաջին գործարքը մշակման փուլում է:
Հելգա Շմիդտը Թուիթերում գրել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն ավարտվել է և նիստի ընթացքում տեղի են ունեցել կառուցողական բանակցություններ:
Նա հավելել է. «Ներկա դրությամբ Instex-ը գործադրվել է և առաջին ֆինանսական գործարքը մշակման փուլում է: Մեծ թվով եվրոպական երկրներ ցանկություն են հայտնել միանալ այս մեխանիզմին»:
Շմիդտը նշել է, որ ՀԳՀԾ-ի արդյունավետությունը կախված է անդամ բոլոր երկրների քայլերից: Նա հավելել է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտում նույնպես արձանագրվել է դրական առաջընթաց:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստը կայացավ ուրբաթ օրը՝ Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման, եվրոպական երկրներին իրենց հանձնառությունները կատարելու համար տրված ժամկետի և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու թեմաների քննարկմամբ: