ՄԱԿ-ի զեկուցող. «Դարի գործարքը» դատապարտված է ձախողման
https://parstoday.ir/hy/news/world-i108926-ՄԱԿ_ի_զեկուցող._Դարի_գործարքը_դատապարտված_է_ձախողման
ՄԱԿ-իմարդու իրավունքների հարցերով զեկուցողը հայտարարել է. «Ամերիկյան-սիոնիստական «դարի գործարք» պլանը դատապարտված է ձախողման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2019 14:38 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկուցող. «Դարի գործարքը» դատապարտված է ձախողման

ՄԱԿ-իմարդու իրավունքների հարցերով զեկուցողը հայտարարել է. «Ամերիկյան-սիոնիստական «դարի գործարք» պլանը դատապարտված է ձախողման:

Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցող Մայքլ Լինքը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Պաղեստինյան և իսրայելական  կողմերի միջև խաղաղության ցանկացած ծրագիր պետք է ներառի ինքնորոշման իրավունքը, սիոնիստ ավանաբնակների, Ղոդսի, փախստականների վերադարձի, մարդու իրավունքների և ազատ երթևեկության ու խտրականության վերացման հարցերը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողը հավելել է, որ ցանկացած փոխզիջում, այդ թվում, «դարի գործարք»-ը, եթե  չհամապատասխանի միջազգային օրենքներին  և բանաձևերին, դատապարտված է ձախողման:

Մայքլ Լինքն ընդգծել է, որ բոլոր հանգամանքներում  պետք է պահպանվի պաղեստինցիների ճակատագիրը որոշելու իրավունքը: