ՄԱԿ-ի զեկուցող. «Դարի գործարքը» դատապարտված է ձախողման
ՄԱԿ-իմարդու իրավունքների հարցերով զեկուցողը հայտարարել է. «Ամերիկյան-սիոնիստական «դարի գործարք» պլանը դատապարտված է ձախողման:
Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցող Մայքլ Լինքը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև խաղաղության ցանկացած ծրագիր պետք է ներառի ինքնորոշման իրավունքը, սիոնիստ ավանաբնակների, Ղոդսի, փախստականների վերադարձի, մարդու իրավունքների և ազատ երթևեկության ու խտրականության վերացման հարցերը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողը հավելել է, որ ցանկացած փոխզիջում, այդ թվում, «դարի գործարք»-ը, եթե չհամապատասխանի միջազգային օրենքներին և բանաձևերին, դատապարտված է ձախողման:
Մայքլ Լինքն ընդգծել է, որ բոլոր հանգամանքներում պետք է պահպանվի պաղեստինցիների ճակատագիրը որոշելու իրավունքը: