Գերմանիայում տասնյակ հազարավոր աշխատավորներ բողոքի ցույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i108956-Գերմանիայում_տասնյակ_հազարավոր_աշխատավորներ_բողոքի_ցույց_են_անցկացրել
Գերմանիայի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջել են ընկերությունների թվային և բնապահպանական փոփոխությունների իրականացումը, որը արդարացի կլինի աշխատավորների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2019 14:40 Asia/Tehran
  • Գերմանիայում տասնյակ հազարավոր աշխատավորներ բողոքի ցույց են անցկացրել

Գերմանիայի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջել են ընկերությունների թվային և բնապահպանական փոփոխությունների իրականացումը, որը արդարացի կլինի աշխատավորների համար:

Այդ ցույցերը տեղի են ունեցել  IG Metall արհմիության կոչով և միության նախագահ Յուրգ Հուֆմենը հայտարարել է, որ ցուցարարները պահանջում են իրենց հարցերի պատասխանը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են ընկերություններն իրագործեն իրենց թվային և բնապահպանական փոփոխությունների քաղաքականությունը, որը կլինի նրանց աշխատանքային անվտանգության օգտին:

IG Metall արհմիության նախագահի խոսքով, կարմիր զգեստով ավելի քան 50 հազար մարդ, մասնակցել է բողոքի ակցիային:

Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ ակցիային մասնակիցել են տասնյակ հազարավոր գերմանացիներ:

Գերմանիայի արդյունաբերական շատ ընկերություններ, հատկապես ավտոմոբիլաշինական կոնցեռնների ձեռնարկություններ, իրենց նախագծերի վերականգնման շրջանակում տեղեկացրել են հազարավոր աշխատատեղերի կրճատման մասին: