Թուրքիան կպատասխանի ՌԴ-ի պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i1090-Թուրքիան_կպատասխանի_ՌԴ_ի_պատժամիջոցներին
Թուրքիան առաջին անգամ կարող է պատասխանել Անկարայի նկատմամբ ավելի քան երկու ամիս առաջ, 2015թ. նոյեմբերին սահմանված ռուսական պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2016 12:34 Asia/Tehran
  • Թուրքիան կպատասխանի ՌԴ-ի պատժամիջոցներին

Թուրքիան առաջին անգամ կարող է պատասխանել Անկարայի նկատմամբ ավելի քան երկու ամիս առաջ, 2015թ. նոյեմբերին սահմանված ռուսական պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ` սահմանափակող միջոցառումները կվերաբերեն մետաղագործական ոլորտին:

«Որևէ պաշտպանական միջոցառում ռուսական արտադրանքի նկատմամբ, բացի մետաղի գլանվածքից, առայժմ չի ենթադրվում»,- նշել է Ռուսաստանի և Թուրքիայի առևտրային բանակցությունների վերաբերյալ տեղեկությունների տիրապետող թերթի աղբյուրը:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության` երկիր տաք գլանվածքի ներկրման վերաբերյալ հակադեմպինգային հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ ռուսաստանցի մետաղագործները մինչև 13,66% դեմպինգային մարժա են ստացել:

Պարբերականի տեղեկություններով՝ զեկույցի հիման վրա Անկարան այս տարվա փետրվարին արտահանողների համար հակադեմպինգային տուրքերի չափի մասին հատուկ որոշում կընդունի:

Այս տուրքերը, որպես կանոն, լիովին համապատասխանում են հաշվարկված դեմպինգային մարժայի չափին:

Աղբյուրը նշում է, որ այս պահին ռուսական ընկերությունները զբաղեցնում են Թուրքիայի` տաք գլանվածքի ներկրման շուկայի 19,2 տոկոսը: 2015 թ. ՌԴ-ից Թուրքիա է ներկրվել 825 հազար տոննա տաք գլանվածք, ինչի ընդհանուր արժեքը կազմում է 413 մլն ԱՄՆ դոլար:

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի տարածքում խոցեցին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը:ՌԴ կառավարության որոշմամբ՝ 2016թ. հունվարի 1-ից արգելվել է Թուրքիայից բանջարեղենի և մրգերի, ծաղիկների, թռչնամսի, աղի ներկրումը Ռուսաստան: Արգելվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային օդային փոխադրումները, չեղարկվել է առանց այցագրի ռեժիմը:

Panorama.am

25/12016