ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի բնակիչների ակցիան ի աջակցություն միգրանտների
ԱՄՆ կառավարության հակամիգրացիոն քաղաքականությունների մի խումբ ընդդիմադիրներ բողոքի ցույց են անցկացրել Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող այդ երկրի Ներկայացուցիչների պալատի գրասենյակի առջև:
Hill պարբերականի հաղորդման համաձայն՝ մի խումբ ամերիկացի բողոքարարներ ուրբաթ օրը հանրահավաք են կազմակերպել Սան Ֆրանցիսկո քաղաքում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գրասենյակի առջև: Նրանք բողոքելով ԱՄՆ-ի Ներգաղթի և մաքսային օրենքների կիրառման (ICE) և Մաքսային և սահմանային պաշտպանության (CBP) կազմակերպությունների դեմ Փելոսիին և Դեմոկրատական կուսակցությանը կոչ են արել չֆինանսավորել այդ երկու կազմակերպություններին, որոնք այդ գումարներն օգտագործում են միգրանտների դեմ»:
Ակցիայի մասնակիցները բողոքել են ԱՄՆ-ի սահմանների անվտանգության պահպանման ուղղությամբ ֆինանսական փաթեթ պատրաստելու Կոնգրեսի որոշման դեմ:
Ամերիկացի բողոքարարները նաև Facebook սոցցանցում տեղադրած տեսանյութում հայտարարել են,որ Փելոսին նրանց ևս 4 միլիարդ 600 միլիոն դոլար է հատկացրել,որպեսզի շարունակեն իրենց թշնամական վերաբերմունքը: