Ռուսաստանը քննադատել է ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի հակասական մոտեցումները
Հուլիսի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն մի հայտարարությամբ ընդգծել է, որ Ջիբրալթարի նեղուցում Բրիտանիայի ծովուժի կողմից իրանական նավթատարի կալանավորումը, հակասում է եվրոպայի այն պնդումներին, որ անհրաժեշտ է պահպանել ՀԳՀԾ-ն:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, Լոնդոնը, Վաշինգտոն եւ այլ արեւմտյան դերակատարները, փոխարեն փորձեն նվազեցնել Իրանի հետ լարվածությունը, ձգտում են ավելի բարդացնել իրավիճակը: Ջիբրալթարի նեղուցում իրանական նավթատարի կալանավորումն ուղղված է Սիրիայում և Իրանում ավելացնել լարվածությունը:
Հունիսի 4-ին Բրիտանիայի ծովուժը Ջիբրալթարի մոտակայքում առգրավել է մի լցանավ, և պնդում է, որ այն շրջանցելով Եվրամիության պատժամիջոցները իրանական նավթ էր տեղափոխում դեպի Սիրիա:
Սակայն, Իսպանիայի կառավարությունը որը Ջիբրալթարի վերահսկողության վրա տարաձայնություներ ունի Բրիտանիայի հետ հայտարարել է, որ Լոնդոնի կառավարությունն այս ակցիային ձեռնարկել է Միացյալ Նահանգների պահանջով: Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Ջոզեֆ Բորելը ասել է, որ ԱՄՆ-ն Բրիտանիայից պահանջել է կալանավորել իրանական նավթային տանկերը:
ԱՄՆ-ն պնդում է, որ տանկերը նավթ էր առաքում Սիրիա: Վաշինգտոնն ու Թել-Ավիվը պաշտպանել են բրիտանական ռազմածովային նավատորմի այս քայլը, որը բացահայտ ծովահենություն է:
Թվում է, որ Բրիտանիան, որը փորձում է դուրս գալ Եվրամիությունից, որպես Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակից, այս անօրինական գործողությունը կատարել է Թրամփի կառավարության ուծադրությունը գրավելու նպատակով:
Հաշվի առնելով, որ Սիրիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրի կողմից նավթային պատժամիջոցների չի ենթարկվել, հետևաբար, ԵՄ-ին միակողմանի պատժամիջոցներ կիրառումն Բրիտանիայի կողմից, այն էլ ոչ եվրոպական մի տնկերի նկատմամբ բացարձակ հակասում է միջազգային իրավունքին:
Իրանի արտաքին գործերի նախարարության Արեւմտյան Եվրոպայի հարցերով գրասենյակի ղեկավարն անդրադառնալով Ջիբրալթարի միջազգային ջրերում բրիտանական ծովուժի կողմից իրանական նավթատարի կալանավորմանը, հավելել է, որ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ակցիան համարժեք ծովահենության: Նա ասել է, որ այս երկիրն իրավունք չունի իր կամ Եվրամիության միակողմանի պատժամիջոցներ կիրառել այլ երկրների դեմ:
Բրիտանիան, որպես Եվրոպական եռյակի անդամ պնդում է, որ ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն եւ աջակցել, Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական գործարքների հատուկ մեխանիզմը, որը կոչվում է «Instex»: Այս մեխանիզմի նպատակը է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցները: 2018 թ. մայիսին ՀԳՀԾ-ից Թրամփի կառավարության միակողմանի դուրս գալուց հետո, ԱՄն-ը երկու փուլով, օգոստոսին եւ նոյեմբերին նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ: ԱՄՆ-ը նաև սահմանափակել է Իրանի նավթի վաճառքը:
Անկասկած, այս գործողությունը ոչ միայն չի նպաստում ՀԳՀԾ-ին, այլև Եվրոպան հարվածում է ՀԳՀԾ-ին: Այս հարցին անդրադարձել է Մոսկվան իր հրապարակած հաղորդագրության մեջ: