Հուլիս 09, 2019 09:02 Asia/Tehran
  •  Ֆինլանդիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել միանալ INSTEX- ին

Ֆինլանդիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել միանալ Իրանի հետ առևտրի եվրոպական մեխանիզմին՝ INSTEX- ին:

Երկուշաբթի օրը, ողջունելով Իրանի հետ ֆինանսական փոխանակումների համար նախատեսված մեխանիզմի գործադրումը, Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ ցանկություն ունի միանալ դրան:

Ֆինլանդիայի կառավարությունը մի  հաղորդագրությամբ հայտարարել է. «Հելսինկին ողջունում է Գերմանիայի, Ֆրանիսայի և Բրիտանիայի կողմից նախագծված INSTEX մեխանիզմի գործադրումը և քննարկում է դրան միանալու պայմանները»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նախագծվեց Իրանի հետ եվրոպական երկրների ֆինանսական փոխանակումների մեխանիզմը, որն անվանվեց INSTEX:

 

 

Պիտակ