Ֆրանսիան Մալիում նոր ռազմակայան է հիմնում
Հուլիս 11, 2019 04:26 Asia/Tehran
Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մալիում նոր ռազմաբազայի ստեղծման մասին:
Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Աֆրիկայի արևմուտքում ստեղծում է նոր ռազմաբազա:
Հայտարարության համաձայն, ռազմաբազան տեղակայվելու է Գուրմա տարածքում:
2014թ օգոստոսից, ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, Ֆրանսիան մոտ 4 հազար 500 զորային է գործուղել Բուրկինա Ֆասո, Մալի, Մավրիտանիա, Նիգերիա և Չադ:
Ֆրանսիան հայտարարում է, որ պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, հատկապես Մալիում: Ավելի վաղ, Ֆրանսիան հայտարարել էր, որ «Բարխանե» գործողության շրջանակում, երկարատև ներկայություն է ունենալու Մալիում:
Պիտակ