Եվրամիությունը որոշել է մեծացնել միջամտությունները Արևմտյան Ասիայում
Հուլիս 15, 2019 07:37 Asia/Tehran
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում Եվրամիության ներկայությունը մեծանալու է:
Կիրակի օրը, Քուվեյթում այդ միության ներկայացուցչական գրասենյակի բացման միջոցառման ժամանակ, Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Այս գրասենյակի բացումը տարածաշրջանին այն պատգամն է փոխանցում, որ Եվրամիությունը մեծացնում է իր ներկայությունը Արևմտյան Ասիայում»:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը շաբաթ երեկոյան Քուվեյթ է ժամանել: Նախքան Քուվեյթ մեկնելը, Մոգերինին այցելել է Բաղդադ և հանդիպում ու զրույց է ունեցել իրաքցի պաշտոնատարների հետ:
Պիտակ