Եվրամիությունը որոշել է մեծացնել միջամտությունները Արևմտյան Ասիայում
https://parstoday.ir/hy/news/world-i109438-Եվրամիությունը_որոշել_է_մեծացնել_միջամտությունները_Արևմտյան_Ասիայում
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում Եվրամիության ներկայությունը մեծանալու է:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Հուլիս 15, 2019 07:37 Asia/Tehran
  • Եվրամիությունը որոշել է մեծացնել միջամտությունները Արևմտյան Ասիայում

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում Եվրամիության ներկայությունը մեծանալու է:

Կիրակի օրը, Քուվեյթում այդ միության ներկայացուցչական գրասենյակի բացման միջոցառման ժամանակ, Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Այս գրասենյակի բացումը տարածաշրջանին այն պատգամն է փոխանցում, որ Եվրամիությունը մեծացնում է իր ներկայությունը Արևմտյան Ասիայում»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը շաբաթ երեկոյան Քուվեյթ է ժամանել: Նախքան Քուվեյթ մեկնելը, Մոգերինին այցելել է Բաղդադ և հանդիպում ու զրույց է ունեցել իրաքցի պաշտոնատարների հետ: