Մոգերինի.«ՀԳՀԾ-ի պահպանումը կարևոր է Եվրոպայի համար»
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հերթական անգամ ընդգծել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ Միջուկային համաձայնության պահպանումը կարևոր է Եվրոպայի անվտանգության համար»:
Եվրախորհրդարանում Մոգերինին ասել է.«ՀԳՀԾ-ի՝ միջուկային համաձայնության պահպանումն առավելաբար մեծ կարևորություն ունի Եվրոպայի ու աշխարհի անվտանգության համար, քանի որ Պարսից ծոցի տարածաշրջանում ցանկացած անկայունություն կարող է ազդել Եվրոպայի վրա»:
Մոգերինին հավելել է.«Նույնիսկ նրանք ովքեր շատ վատատես էին Իրանի միջուկային համաձայնության նկատմամբ, այսօր հասակցել են, որ առանց այդ համաձայնության, պայմաններն ավելի են վատանալու, ուստի այն օրվանից երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից, Եվրոպան իր ամբողջ ջանքերը գործի է դրել դրա պահպանման համար»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները կրճատելու Իրանի վերջին քայլերին, ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն ասել է.«Բրյուսելն ավելի մեծ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների հետևանքները նվազեցնելու համար»:
Եվրամիության հիշյալ պաշտոնյան ընդգծել է.«ՀԳՀԾ-ն երկկողմ կամ բազմակողմ համաձայնություն չէ, այլև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևն է, որը վավերացվել է ձայների մեծամասնության արդյունքում և դրա պահպանումը համաշխարհային պատասխանատվություն է»: