ԱՄՆ-ն կրկին խստացրել է հակաիրանական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i109565-ԱՄՆ_ն_կրկին_խստացրել_է_հակաիրանական_պատժամիջոցները
ԱՄՆ Գանձապետական դեպարտամենը միակողմանի ու անարդար պատժամիջոցներ է սահմանել Իրանի 5 քաղաքացիների և 7 իրավաբանական անձնանց նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2019 04:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն կրկին խստացրել է  հակաիրանական պատժամիջոցները

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենը միակողմանի ու անարդար պատժամիջոցներ է սահմանել Իրանի 5 քաղաքացիների և 7 իրավաբանական անձնանց նկատմամբ:

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի արտաքին եկամուտների վարչությունը, հինգշաբթի օրը հայտարարել է. «Այս անձինք ու ընկերությունները մեղադրվում են Իրանի ատոմային գործունեության ահամար անհրաժեշտ նյութեր տեղափոխելու մեջ»:

Հայտարարության մեջ ասված է. «Պատժամիջոցի ենթարկված անձինք և կազմակերպությունները գտնվում են Չինաստանում, Բելգիայում և Իրանում: Նրանք համագործակցել են Իրանի հետ՝ ցենտրիֆուգների արադրության ոլորտում անհրաժեշտ տեխնոլոգիայի ձեռքբերման հարցում, որը կարևոր նշանակություն ունի Իրանի միջուկային օբյեկտներում գործունեություն ծավալելու համար»:

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի կարծիքով, այս բաղադրիչներն օգտագործվում են ուրան հարստացնելու տեխնոլոգիայում և գտնվում են պատժամիջոցների ցանկում: Սակայն Իրանն ուրանի հասրտացումն իրականացնում է Միջուկային զենքի արգելման NPT դաշինքի և ՀԳՀԾ-ի շրջանակներում ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված որոշման համաձայն: