Էներգետիկայի միջազգային գործակալությունն արձագանքել է Պարսից Ծոցում լարվածությունների սրման
https://parstoday.ir/hy/news/world-i109694-Էներգետիկայի_միջազգային_գործակալությունն_արձագանքել_է_Պարսից_Ծոցում_լարվածությունների_սրման
Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ հետևում է Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի զարգացումներին և հարկ եղած դեպքում քայլեր կձեռնարկի:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Հուլիս 23, 2019 07:46 Asia/Tehran
  • Էներգետիկայի միջազգային գործակալությունն արձագանքել է Պարսից Ծոցում լարվածությունների սրման

Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ հետևում է Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի զարգացումներին և հարկ եղած դեպքում քայլեր կձեռնարկի:

Երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որՀորմոզի նեղուցի ճանապարհով էներգիայի ազատ տեղափոխումը համաշխարհային տնտեսության համար կենսական նշանակություն ունի :

Էներգետիկայի միջազգային գործակալությունը հավաստիացրել է, որ Հորմոզի նեղուցում անմշակ նավթի ազատ փոխադրման շուրջ լարվածությունները շարունակվելու դեպքում, պետք է օգտվել արտակարգ պայմանների համար նախատեսված պահուստից, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ ժամանակ ապահովել շուկայի կարիքը:

Պարսից Ծոցում լարվածությունը սրվելու հետևանքով, նավթի համաշխարհային գներն աճում են: Երկուշաբթի օրը, Բրենթ տեսակի նավթի յուրաքանչյուր բարելի գինը աճել է մեկ դոլար 35 ցենտով և վաճառվել 63 դոլար 82 ցենտով:

Վերջին ամիսների ընթացքում, Իրանի դեմ ճնշումները սրելու նպատակով, ԱՄՆ-ը Պարսից Ծոցում մեծացրել է իր ռազմական ներկայությունը և իր դաշնակիցների, այդ թվում՝ Բրիտանիայի հետ միասին, սադրիչ քայլեր է ձեռնարկում: