Ահաբեկչական սպառնալիքները խորացնում են ռիսկերը համաշխարհային տնտեսությունում. Լագարդ
https://parstoday.ir/hy/news/world-i10978-Ահաբեկչական_սպառնալիքները_խորացնում_են_ռիսկերը_համաշխարհային_տնտեսությունում._Լագարդ
Ահաբեկչական սպառնալիքը խորացնում է տնտեսական և քաղաքական ռիսկերի ազդեցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2016 16:17 Asia/Tehran
  • Ահաբեկչական սպառնալիքները խորացնում են ռիսկերը համաշխարհային տնտեսությունում. Լագարդ

Ահաբեկչական սպառնալիքը խորացնում է տնտեսական և քաղաքական ռիսկերի ազդեցությունը:

RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Գյոթեի ֆրանկֆուրտյան ինստիտուտում զեկույցի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը:

«Այդ (տնտեսական) ռիսկերը նաև խորանում են քաղաքական և այլ ռիսկերով, որոնք դուրս են գալիս սահմաններից, և որոնք սնվում են անվստահությամբ և վախով»,- ասել է նա:

«Նկատի են առնվում ահաբեկչությունը և կրկնվող սարսափելի հարձակումներն անմեղ մարդկանց վրա, հակամարտությունները և հետապնդումները, որոնք նրանց ստիպում են լքել իրենց տները»,- հավելել է Լագարդը: