Գութերեշ. Պաեստինցիների տները անօրինական կերպով քանդվում են
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը մտահոգություն է հայտնել Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների բնակարանները քանդվելու կապակցությամբ: Նա նշել է. «Պաղեստինցիների գույքը ոչնչացնելու Իրսայելի քաղաքականությունը չի համապատասխանում միջազգային օրենքներին»:
Նախորդ երկուշաբթի օրվանից սկսած, Սիոնիստական ռեժիմը, Երուսաղեմը հրեականացնելու նպատաով, սկսել է քանդել քաղաքի արվարձաններում տեղակայված պաղեստինցիների բնակարանները:
Սիոնիստական ռեժիմի բանակայինները, Վադի Ալհամասի թաղամասում պաղեստինցիներին իրենց տներից հեռացնելուց հետո, քանդում են դրանք:
Amnesty International- ը Սիոնիստական ռեժիմի այս գործողությունն անվանել է պատերազմական հանցագործություն:
Սիոնիստական ռեժիմը մշտապես անտեսել է ավաններ կառուցելու վերաբերյալ միջազգային հանրության պահանջները և շարունակել իր քաղաքականությունը՝ վայելելով ԱՄՆ-ի աջակցությունը: