Ռումինացի դիվանագետը կփոխարինի Ամանոյին
ՄԱԳԱՏԷ-ում Ռումինիայի ներկայացուցիչն ընտվել է որպես գործակալության ժամանակավոր գլխավոր տնօրեն և փոխարինելու է Յուկա Ամանոյի:
Գործակալության կառավարիչների խորհուրդը, Ռումինիայի ներկայացուցիչ Կոռնել Ֆերուցեին հինգշաբթի օրը ընտրել է որպես ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
ՄԱԳԱՏԷ-ն տարածել է այս կապակցությամբ հաղորդագրություն, որում ասվում է. «Գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահից հետո, գործակալության աշխատանքի բնականոն ընթացքը պահպանելու նպատակով, կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել Կոռնել Ֆերուցեին նշանակել գլխավոր տնօրենի աշտոնակատար, մինչև նոր տնօրենի ընտրությունը»:
Ծագումով ճապոնացի 72-ամյա Յուկիա Ամանոն, 2017թ. երրորդ անգամ ընտրվեց որպես ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն: Ամանոյի պաշտոնավարման ժամկետը ավարտվելու էր 2021թ նոյեմբերի 30-ին: Սակայն հուլիսի 22-ին գործակալությունը հայտարարեց Յուկիա Ամանոյի մահվան մասին: