Եվրոպայի արձագանքը՝ Բերիքզիթի վերաբերյալ Ջոնսոնի պահանջներին
Բրեքզիթի հարցերով ԵՄ բանակցող Միշել Բարիները հայտարարել է, որ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնի պահանջներն անընդունելի են միության համար:
Հինգշաբթի օրը, Բրիտանիայի Համայնքների պալատում ունեցած առաջին ելույթում, Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ իր ծրագրի առաջնահերթություններից է առանց պայմանավորվածության ԵՄ-ից Բրիտանաիայի դուրս բերումը:
Նշելով, որ Բրեքզիթի վերաբերյալ նախագիծն անընդունելի է, Ջոնսոնը հայտարարել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացն իրականացվելու է ցանկացած գնով:
Եվրոխորհրդի վերջին որոշման համաձայն, մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը Բրիտանիան հնարավորություն ունի Բրեքզիթի նախագիծը հաստատել խորհրդարանում, կամ առանց համաձայնության դուրս գալ միությունից:
Բորիս Ջոնսոնը որպես Բրիտանիայի վարչապետ, իր աշխատանքը սկսել է չորեքշաբթի օրը: Նա, որպես վարչապետ իր առաջին ելույթում, հայտարարել է, որ եթե մինչև հոկտեմբերի 31-ը իրեն չհաջողվի խորհրդարանի հետ համաձայնության գալ Բրեքզիթի հարցով, Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա առանց համաձայնության: