Մոսկվան զգուշացրել է Ուկրաինային՝ ռուսական նավթատարի կալանավորման կապակցությամբ
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ եթե Ուկրաինան գերի պահի ռուսական նավթատարի անձնակազմի անդամներին, Մոսկվայի պատասխանը չի ուշանա:
Հայտարարության մեջ ասված է.«Եթե Ուկրաինան ռուսական նավթատարը կալանավորել է նավաստիներին գերի վերցնելու նպատակով, դա կնշանակի միջազգային իրավունքի կոպիտ խախտում և Մոսկվայի պատասխանը չի ուշանա»:
ՌԴ ԱԳ նախարարությունը հավելել է. «Մոսկվան իր գործողությունների մասին կհայտնի այն ժամանակ, երբ այս դեպքի կապակցությամբ առավել մանրամասն ինֆորմացիա ձեռք բերի»:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական Նեյմա նավթատարը կալանավորվել է՝ նոյեմբեր սամին Կերչի նեղուցում ուկարինական նավերի ճանապարհն արգելափակելու մեղադրանքով:
2018թ նոյեմբերին, ուկրաինական երեք նավեր, հատելով Ռուսաստանի սահմանը, Կերչի նեղուցով մուտք էին գործել Ղրիմ թերակղզի: Ռուսները կալանավորել էին այս նավերը և ձերբակալել դրանց անձնակազմների 24 անդամներին: