Մոսկվան զգուշացրել է Ուկրաինային՝ ռուսական նավթատարի կալանավորման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i109809-Մոսկվան_զգուշացրել_է_Ուկրաինային_ռուսական_նավթատարի_կալանավորման_կապակցությամբ
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ եթե Ուկրաինան գերի պահի ռուսական նավթատարի անձնակազմի անդամներին, Մոսկվայի պատասխանը չի ուշանա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2019 04:28 Asia/Tehran
  • Մոսկվան զգուշացրել է Ուկրաինային՝ ռուսական նավթատարի կալանավորման կապակցությամբ

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ եթե Ուկրաինան գերի պահի ռուսական նավթատարի անձնակազմի անդամներին, Մոսկվայի պատասխանը չի ուշանա:

Հայտարարության մեջ ասված է.«Եթե Ուկրաինան ռուսական նավթատարը կալանավորել է նավաստիներին գերի վերցնելու նպատակով, դա կնշանակի միջազգային իրավունքի կոպիտ խախտում և Մոսկվայի պատասխանը չի ուշանա»:

ՌԴ ԱԳ նախարարությունը հավելել է. «Մոսկվան իր գործողությունների մասին կհայտնի այն ժամանակ, երբ այս դեպքի կապակցությամբ առավել մանրամասն ինֆորմացիա ձեռք բերի»:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական Նեյմա նավթատարը կալանավորվել է՝ նոյեմբեր սամին Կերչի նեղուցում ուկարինական նավերի ճանապարհն  արգելափակելու մեղադրանքով:

2018թ նոյեմբերին, ուկրաինական երեք նավեր, հատելով Ռուսաստանի սահմանը, Կերչի նեղուցով մուտք էին գործել Ղրիմ թերակղզի: Ռուսները կալանավորել էին այս նավերը և ձերբակալել դրանց անձնակազմների 24 անդամներին: