Մոսկվան զգուշացրել է Բեռլինին. Դուք մի միջամտեք
https://parstoday.ir/hy/news/world-i109845-Մոսկվան_զգուշացրել_է_Բեռլինին._Դուք_մի_միջամտեք
ՌԴ ԱԳ նախարարությունը Մոսկվայում Գերմանիայի դեսպանությանը կոչ է արել զերծ մնալ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելուց և հարգել Վիեննայի կոնվենցիան կապված երկրների անկախության իրավունքը հարգելու հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2019 08:36 Asia/Tehran
  • Մոսկվան զգուշացրել է Բեռլինին. Դուք մի միջամտեք

ՌԴ ԱԳ նախարարությունը Մոսկվայում Գերմանիայի դեսպանությանը կոչ է արել զերծ մնալ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելուց և հարգել Վիեննայի կոնվենցիան կապված երկրների անկախության իրավունքը հարգելու հետ:

Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունն ավելի վաղ  հրապարակել էր հաղորդագրություն, որում  մտահոգություն էր հայտնել Ռուսաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ, նշելով, որ այդ երկրում կանխվել է Ռուսաստանի կառավարության ընդդիմության մի խումբ ներկայացուցիչների  մասնակցությունն ընտրություններին: 

Ռուսաստանի ընդդիմությունը ժողովրդին կոչ է արել ցույցեր անցկացնել՝ ազատ և արդար ընտրություններ պահանջելու նպատակով:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի ընդդիմության ներկայացուցիչ հայտնի քաղաքական գործիչների թեկնածությունը, որոնք մեծ ջանքեր են  գործադրում 2019 թվականի սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ուղղությամբ, մերժվել է  կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Անցած շաբաթ այս կապակցությամբ Մոսկվայում  անցկացված բողոքի ցույցին մասնակցել էր 22 հազար մարդ, ինչը համարվում է մեծագույն ակցիան անցած տարիների ընթացքում: