Մոսկվան զգուշացրել է Բեռլինին. Դուք մի միջամտեք
ՌԴ ԱԳ նախարարությունը Մոսկվայում Գերմանիայի դեսպանությանը կոչ է արել զերծ մնալ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելուց և հարգել Վիեննայի կոնվենցիան կապված երկրների անկախության իրավունքը հարգելու հետ:
Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունն ավելի վաղ հրապարակել էր հաղորդագրություն, որում մտահոգություն էր հայտնել Ռուսաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ, նշելով, որ այդ երկրում կանխվել է Ռուսաստանի կառավարության ընդդիմության մի խումբ ներկայացուցիչների մասնակցությունն ընտրություններին:
Ռուսաստանի ընդդիմությունը ժողովրդին կոչ է արել ցույցեր անցկացնել՝ ազատ և արդար ընտրություններ պահանջելու նպատակով:
Հարկ է նշել, որ Ռուսաստանի ընդդիմության ներկայացուցիչ հայտնի քաղաքական գործիչների թեկնածությունը, որոնք մեծ ջանքեր են գործադրում 2019 թվականի սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ուղղությամբ, մերժվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Անցած շաբաթ այս կապակցությամբ Մոսկվայում անցկացված բողոքի ցույցին մասնակցել էր 22 հազար մարդ, ինչը համարվում է մեծագույն ակցիան անցած տարիների ընթացքում: