Շոտլանդիայում դեմ են բրեքզիթին
https://parstoday.ir/hy/news/world-i109933-Շոտլանդիայում_դեմ_են_բրեքզիթին
Շոտլանդիայում բրեքզիթի ընդդիմադիրները նորընտիր վարչապետին դիմավորել են «հու» բացականչություններով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2019 04:11 Asia/Tehran
  • Շոտլանդիայում դեմ են բրեքզիթին

Շոտլանդիայում բրեքզիթի ընդդիմադիրները նորընտիր վարչապետին դիմավորել են «հու» բացականչություններով:

Շոտլանդիայում բրեքզիթի ընդդիմադիրները  «հու» բացականչություններով են դիմավորել Բորիս Ջոնսոնին, ով մեկնել էր Էդինբուրդ քաղաք՝ առաջին նախարարր Նիկոլա Ստուրջենի հետ հանդիպելու նպատակով:

Ստուրջենը հայտարարել է, որ եթե բրեքզիթի ժամանակ Լոնդոնը հաշվի չառնի Շոտլանդիայի պահանջները, այդ շրջանում կանցկացվի Բրիտանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե:

Չնայած 2016թ բրիտանացիները կողմ քվեարկեցին բրեքզիթին, սակայն Շոտլանդիայում ԵՄ կազմում մնալու կողմնակիցների թիվը շատ մեծ է:

Նորընտիր վարչապետ Բորիս Ջանոսնը հայտարարել է, որ մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը, Բրիտանիան ցանկացած գնով դուրս է գալու ԵՄ կազմից, ինչն ավելի է սրել իրավիճակը: