Օգոստոս 01, 2019 12:26 Asia/Tehran
  • Իսպանիայում երկաթուղայինների գործադուլի պատճառով, չեղարկվել է ավելի քան հազար մեկնում

Եվրոպայում ամառային արձակուրդներիամենաակտիվ շրջանում, երկաթգծի աշխատակիցների գործադուլի հետևանքով, չեղարկվել են Իսպանիայից դեպի Եվրոպայի տարբեր վայրեր գնացքների երթերը:

Հինգշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Իսպանիայի երկաթուղային ընկերությունը հայտարարել է.«Իսպանիայի երկաթուղային ընկերության բոլոր աշխատակիցների գործադուլի պատճառով, չեղարկվել է հազար 52 գնացքների երթևեկության ծրագիրը և ուղևորների տեղափոխման հարցում դժվարություններ են առաջացել»:

Չորեքշաբթի օրը, Իսպանիայի երկաութղային ընկերության աշխատակիցները գործադուլ են արել, հայտարարելով, որ  օգոստոսի 14-ին և 31-ին նույնպես գործադուլ են անելու»:

Աշխատավորների արհմիությունը հայտարարել է, որ երկաթուղայինների քիչ թվի պատճառով, աշխատողների պարտականությունները շատանում են, իսկ մատուցված ծառայությունների որակն իջնում:

Նշվում է, որ Իսպանիայի պետական երկաթգծային ընկերությունն ունի շուրջ 14 հազար աշխատակից:

Եվրոպայի ամառային արձակուրդների ընթացքում, Իսպանիան հյուրընկալում է գնացքով ճամբորդող մեծ թվով  եվրոպացի զբոսաշրջիկների:

Պիտակ