Ֆրանսիան քննադատել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից լարվածության սրումը
https://parstoday.ir/hy/news/world-i110134-Ֆրանսիան_քննադատել_է_Պարսից_ծոցում_ԱՄՆ_ի_կողմից_լարվածության_սրումը
Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը, դատապարտելով Պարսից ծոցում ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քաղաքականությունը, հայտարարել է, որ Փարիզը, Լոնդոնը և Բռլինը, համագործակցում են խաղաղության հաստատման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2019 05:21 Asia/Tehran
  •  Ֆրանսիան քննադատել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից լարվածության սրումը

Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը, դատապարտելով Պարսից ծոցում ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քաղաքականությունը, հայտարարել է, որ Փարիզը, Լոնդոնը և Բռլինը, համագործակցում են խաղաղության հաստատման ուղղությամբ:

Ֆլորենս Պարլին ասել է. «Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը մտադիր են փոխանակել Պարսից ծոցի անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը՝ այս տարածաշրջանում նավարկության անվտանգությունն ապահովելու նպատակով, սակայն ռազմական տեխնիկա չեն գործուղի Պարսից ծոց»:

Հարկ է նշել, որ ավելի վաղ, Բեռլինը մերժել էր Իրանի դեմ առավելագույն ճնշման  ԱՄՆ-ի քաղաքականությանը միանալու առաջարկը:

ԱՄՆ-ն վերջին ամիսներին ավելացրել է իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով և իր դաշնակիցների, այդ թվում՝ Բրիտանիայի հետ միասին, սադրիչ գործողություններ է իրականացնում այս տարածաշրջանում:

Իրանը հայտարարել է, որ տարածաշրջանի ապահովությունը պահպանելը Թեհրանի և հարևան երկրների պարտավորությունն է և  ԻԻՀ թույլ չի տա, որպեսզի օտարեկրյա ուժերը անապահովություն տարածեն Պարսից ծոցում: