Հազարավոր վենեսուելացիներ բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i110246-Հազարավոր_վենեսուելացիներ_բողոքի_ցույց_են_անցկացրել_ԱՄՆ_ի_դեմ
Հազարավոր վենեսուելացիներ Կարակասում մասնակցել են ցույցի, դատապարտելով Վենեսուելայի կառավարության դեմ ԱՄՆ գործողությունները և աջակցություն են հայտնել նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2019 12:49 Asia/Tehran
  • Հազարավոր վենեսուելացիներ բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի դեմ

Հազարավոր վենեսուելացիներ Կարակասում մասնակցել են ցույցի, դատապարտելով Վենեսուելայի կառավարության դեմ ԱՄՆ գործողությունները և աջակցություն են հայտնել նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Sputnik լրատվական գործակալության հաղորդմամբ, վենեսուելացի ցուցարարները դատապարտող կարգախոսներ են վանկարկել ԱՄՆ-ի վարած քաղաքականությունների դեմ և կրել են պաստառներ, որոնց գրա գրված է եղել .«Յանկիներ վերադարձէք տուն» և «Մի խառնվեք Վենեսուելայի գործերին»:

Վենեսուելայի նախագահ Նիկոլա Մադուրոյին հեռացնելու նպատակով  ճնշումներն ավելացնելով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է արձակել, որով սառեցրել է Վենեսուելայի կառավարության ակտիվնեը: 

Հրամանագիրը ոչ միայն արգելում է ամերիկյան ընկերություններին գործակցել Վենեսուելայի կառավարության հետ, այլև պայմաններ է ստեղծում պատժամիջոցների սահմանել այն ընկերությունների և օտարերկրացիների համար, ովքեր օգնում են Կարակասի կառավարությանը: