Instax-ի նոր տնօրենը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/world-i110265-instax_ի_նոր_տնօրենը_հրաժարական_է_տվել
Գերմանական Bild թերթը տեղեկացրել է Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմի նոր ղեկավար Բերնդ Էրբելի հրաժարականի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2019 04:20 Asia/Tehran
  • Instax-ի նոր տնօրենը հրաժարական է տվել

Գերմանական Bild թերթը տեղեկացրել է Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմի նոր ղեկավար Բերնդ Էրբելի հրաժարականի մասին:

Գերմանական օրաթերթը հինգշաբթի օրը գրել է, որ Էրբիլը հրաժարական է ներկայացրել  մի ռադիոկոյանին տված հարցազրույցից հետո:

Ինչպես նշվում է, հարցազրույցում, Բերնդ Էրբիլը խոսել է հոլոքոստի, Սիոնիստական ռեժիմի և պաղեստինցիների վեաբերյալ:

Bild-ը գրել է, որ հարցազրույցի ընթացքում, Էրբիլը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնության ստորագրման որոշումը կայացվել է Գերմանիայի կողմից, Սիոնիստական ռեժիմի պահանջին հակառակ: Նա Սիոնիստական ռեժիմի մասին խոսելիս նշել է, որ այդ ռեժիմը «ձևավորվել է ուրիշների՝ իրենց հայրենիքը կորցնելու հաշվին»:

Instax-ի գրասենյակը տեղակայված է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և այն նախագահում էր գերմանական Commerzbank-ի տնօրեններից հանդիսացող Փեր Ֆիշերը: