Instax-ի նոր տնօրենը հրաժարական է տվել
Գերմանական Bild թերթը տեղեկացրել է Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմի նոր ղեկավար Բերնդ Էրբելի հրաժարականի մասին:
Գերմանական օրաթերթը հինգշաբթի օրը գրել է, որ Էրբիլը հրաժարական է ներկայացրել մի ռադիոկոյանին տված հարցազրույցից հետո:
Ինչպես նշվում է, հարցազրույցում, Բերնդ Էրբիլը խոսել է հոլոքոստի, Սիոնիստական ռեժիմի և պաղեստինցիների վեաբերյալ:
Bild-ը գրել է, որ հարցազրույցի ընթացքում, Էրբիլը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնության ստորագրման որոշումը կայացվել է Գերմանիայի կողմից, Սիոնիստական ռեժիմի պահանջին հակառակ: Նա Սիոնիստական ռեժիմի մասին խոսելիս նշել է, որ այդ ռեժիմը «ձևավորվել է ուրիշների՝ իրենց հայրենիքը կորցնելու հաշվին»:
Instax-ի գրասենյակը տեղակայված է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և այն նախագահում էր գերմանական Commerzbank-ի տնօրեններից հանդիսացող Փեր Ֆիշերը: