Ֆրանսիայի պատասխանը՝ Իրանի վերաբերյալ Թրամփի անհիմն հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/world-i110297-Ֆրանսիայի_պատասխանը_Իրանի_վերաբերյալ_Թրամփի_անհիմն_հայտարարություններին
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկիրը, հակառակ ԱՄՆ նախագահի հայտարարությանն, անկախ դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2019 04:44 Asia/Tehran
  • Ֆրանսիայի պատասխանը՝ Իրանի վերաբերյալ Թրամփի անհիմն հայտարարություններին

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկիրը, հակառակ ԱՄՆ նախագահի հայտարարությանն, անկախ դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ:

Ուրբաթ օրը, վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լըդրիանին, նախարարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում նշված է. «Ֆրանսիան Իրանի նկատմամբ իր դիրքորոշման մեջ բացառապես անկախ է և դրա համար որևէ մեկի թույլտվության կարիքը չունի»:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Ֆրանսիան հավատարիմ է ՀԳՀԾ-ին և ինչպես համաձայնության մյուս անդամները, բացառությամբ ԱՄՆ-ի, հավատարիմ է  իր ստորագրությանը:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոն  ներկայացուցիչն է՝ Իրանին բանակցելու սեղանի շուրջ հրավիրելու հարցում:

Թրամփն իր թուիթերյան էջում արած գրառման մեջ անհիմն հայտարարություն էր արել այն մասին, թե Իրանը կողմ է բանակցություններին, Մակրոնին մեղադելով Իրանին սխալ մեսիջ փոխանցելու մեջ:

ԻԻՀ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կտրականապես դեմ են ԱՄՆ-ի նախագահի ամբոխավարական դիրքորոշումներին: