Գերմանիայում ավելացել են մզկիթների վրա հարձակումները
https://parstoday.ir/hy/news/world-i110311-Գերմանիայում_ավելացել_են_մզկիթների_վրա_հարձակումները
Գերմանիայում կտրուկ աճել են մզկիթների վրա հակաիսլամական խմբավորումների հարձակումները :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2019 13:04 Asia/Tehran
  • Գերմանիայում ավելացել են մզկիթների վրա հարձակումները

Գերմանիայում կտրուկ աճել են մզկիթների վրա հակաիսլամական խմբավորումների հարձակումները :

Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհրդի նախագահ Այման Մազիղը հայտարարել է, որ երկրում մզկիթների վրա կատարված հարձակումների վերաբերյալ տվյալները վերաբերում են միայն ոստիկանություն հաղորդված դեպքերին, իսկ սպառնալիքների և հարձակումների իրական թիվը անհայտ է: 

Մուսուլմանների դեմ հնչող սպառնալիքների և մզկիթների վրա հարձակումների ֆոնին, Գերմանիայի մուսուլմանների համայնքը, կառավարությանը կոչ է արել ստեղծել հատուկ ստորաբաժանում՝ իսլամաֆոբիայի դեմ պայքարի համար:

Հուլիսին գրանցվել է Գերմանիայի մզկիթների վրա հարձակման սպառնալիքի 15 դեպք: Մուսուլմանների  կենտրոնական խորհրդի մզկիթները (ZMD) նույնպես 20 անգամ ենթարկվել են հարձակման սպառնալիքի: Սպառնալիքների մեծ մասը հնչել է նեոնացիստական խմբավորումների կողմից: