Գերմանիայում ավելացել են մզկիթների վրա հարձակումները
Գերմանիայում կտրուկ աճել են մզկիթների վրա հակաիսլամական խմբավորումների հարձակումները :
Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհրդի նախագահ Այման Մազիղը հայտարարել է, որ երկրում մզկիթների վրա կատարված հարձակումների վերաբերյալ տվյալները վերաբերում են միայն ոստիկանություն հաղորդված դեպքերին, իսկ սպառնալիքների և հարձակումների իրական թիվը անհայտ է:
Մուսուլմանների դեմ հնչող սպառնալիքների և մզկիթների վրա հարձակումների ֆոնին, Գերմանիայի մուսուլմանների համայնքը, կառավարությանը կոչ է արել ստեղծել հատուկ ստորաբաժանում՝ իսլամաֆոբիայի դեմ պայքարի համար:
Հուլիսին գրանցվել է Գերմանիայի մզկիթների վրա հարձակման սպառնալիքի 15 դեպք: Մուսուլմանների կենտրոնական խորհրդի մզկիթները (ZMD) նույնպես 20 անգամ ենթարկվել են հարձակման սպառնալիքի: Սպառնալիքների մեծ մասը հնչել է նեոնացիստական խմբավորումների կողմից: