Թրամփ.«Չինաստանն ակնկալում է դեմոկրատների հաղթանակը»
Օգոստոս 11, 2019 09:05 Asia/Tehran
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Չինաստանը հույսով է, որ 2020թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կհաղթի դեմոկրատական թեկնածուն:
Շաբաթ օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում, գրել է. «Չինաստանը ձգտում է Վաշինգտոնի հետ առևտրային վատ համաձայնություն կնքել և հույս ունի, որ 2020թ. ընտրություններում կհաղթի դեմոկրատական թեկնածուն»:
Թրամփը նշել է, որ հազարավոր ընկերություններ, մաքսային բարձր սակագների պատճառով, լքում են այդ երկիրը, և դա պետք է կանխել:
Թրամփի այդ թուիթը հրապարակվել է այն պայմաններում, երբ նախօրեին նա ասել էր, որ ԱՄՆ-ը բանակցում է Չինաստանի հետ, սակայն կողմերիր միջև դեռևս համաձայնություն չի կայացել:
Պիտակ