ԱՄՆ-ը մտադիր է Բրիտանիայի հետ միավորվել՝ Իրանի և Չինաստանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i110371-ԱՄՆ_ը_մտադիր_է_Բրիտանիայի_հետ_միավորվել_Իրանի_և_Չինաստանի_դեմ
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը փորձում է Բրիտանիային համոզել միանալ Իրանի և Չինաստանի Հուավեյ ընկերության դեմ ԱՄՆ-ի դիրքորոշմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2019 08:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը մտադիր է Բրիտանիայի հետ միավորվել՝ Իրանի և Չինաստանի դեմ

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը փորձում է Բրիտանիային համոզել միանալ Իրանի և Չինաստանի Հուավեյ ընկերության դեմ ԱՄՆ-ի դիրքորոշմանը:

Հիլ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս շաբաթվա վերջին Լոնդոն կատարած այցելության ընթացքում, Ջոն Բոլթոնը մտադիր է բրիտանացի պաշտոնատարներից խնդրել կոշտ դիրքորոշում ընդունել Իրանի և չինական Հուավեյ ընկերության նկատմամբ:

Բրիտանիան հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի համաձայնության հարցում հետևում է Եվրամիությանը: Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական նավթային լցանավի կալանավորումից հետո, բրիտանացի պաշտոնատարները ճնշման տակ են հայտնվել Թեհրանին հակադարձելու համար:

Հաղորդման համաձայն, Բոլթոնը մտադիր է բրիտանացի պաշտոնատարներին ասել, որ ՀԳՀԾ-ի համաձայնությունից Լոնդոնի դուրս գալով, Թեհրանի դեմ ճնշումները մեծանալու են: