ԱՄՆ-ում աճել են տնտեսական անկման կապակցությամբ մտահոգությունները
https://parstoday.ir/hy/news/world-i110384-ԱՄՆ_ում_աճել_են_տնտեսական_անկման_կապակցությամբ_մտահոգությունները
ԱՄՆ-ի տնտեսական ոլորտի փորձագետները մտավախություն են հայտնել, որ Վաշինգտոն-Պեկին տնտեսական պատերազմի հետևանքով, ԱՄՆ-ի տնտեսությունն անկում կապրի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2019 03:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում աճել են տնտեսական անկման կապակցությամբ մտահոգությունները

ԱՄՆ-ի տնտեսական ոլորտի փորձագետները մտավախություն են հայտնել, որ Վաշինգտոն-Պեկին տնտեսական պատերազմի հետևանքով, ԱՄՆ-ի տնտեսությունն անկում կապրի:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկացի տնտեսակետները և Goldman Sachs բանկային ոլորտի ծառայությունների ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարել են., որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տնտեսական պատերազմը կարող  է այդ երկրի տնտեսության անկման պատճառ դառնալ:

Հայտարարության մեջ ասված է, որ Goldman Sachs-ն այլևս չի ակնկալում, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ, Վաշինգտոնն ու Պեկինը կարողանան առևտրային համաձայնություն կնքել:

Goldman Sachs-ը կր կանխատեսման մեջ նվազեցրել է տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսական աճի ցուցանիշը:

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ բանակցությունները նախատեսվում է  անցկացնել առաջիկա սեպտեմբերին: Սակայն վերջին օրերին, երկու երկրների միջև լարվածությունը սրվել է: