ԱՄՆ-ում աճել են տնտեսական անկման կապակցությամբ մտահոգությունները
ԱՄՆ-ի տնտեսական ոլորտի փորձագետները մտավախություն են հայտնել, որ Վաշինգտոն-Պեկին տնտեսական պատերազմի հետևանքով, ԱՄՆ-ի տնտեսությունն անկում կապրի:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկացի տնտեսակետները և Goldman Sachs բանկային ոլորտի ծառայությունների ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարել են., որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տնտեսական պատերազմը կարող է այդ երկրի տնտեսության անկման պատճառ դառնալ:
Հայտարարության մեջ ասված է, որ Goldman Sachs-ն այլևս չի ակնկալում, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ, Վաշինգտոնն ու Պեկինը կարողանան առևտրային համաձայնություն կնքել:
Goldman Sachs-ը կր կանխատեսման մեջ նվազեցրել է տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսական աճի ցուցանիշը:
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ բանակցությունները նախատեսվում է անցկացնել առաջիկա սեպտեմբերին: Սակայն վերջին օրերին, երկու երկրների միջև լարվածությունը սրվել է: