Ինչու հենց ապրիլի 3-ին էր Թուրքիայի ռազմանավը խարիսխ գցել Բաթումիում
Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան հատվածներում ապրիլի 1-ի լույս ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից հարձակումը սպասելի էր:
Ապրիլի 5-ի դրությամբ Ադրբեջանին կարելի է վերջնականապես պարտված կողմ համարել, եթե նա ՛՛չցանկանա՛՛ նոր տարածքային կլորուստներ ունենալ:
Սակայն միայն Ադրբեջանին պարտված կողմ համարելը քիչ է; պարտված կողմ է նաև Թոեւրքիան, քանի որ հենց այդ երկրի ղեկավարությունն է քաջալերել և դրդել Ալիևին արկածախնդրության:
Հարց է առաջանում, թե այդ ինչու թուրքական ռազմածովային ուժերի հիմնական հարվածային և ռադարային հզոր համակարգով Յավուզ ռազմանավը (TCG Yavuz F240) ապրիլի 3-ին խարիսխ գցեց Բաթումիի նավահանգստում:
Ուրեմն նա Սինոպից դուրս է եկել ապրիլի 2-ի գիշերը:
Բացի այդ , ինչպես հայտարարել էր Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, թուրքական Յավուզ ռազմանավը պլանավորել էր Բաթումիի նավահանգստում կանգնել մինչև ապրիլի 5-ը՝ ներառյալ:
Այս հայտարարությունն արվել է միայն այն բանից հետո, երբ Բաթումիում Թուրքիայի հյուպատոսարանն ապրիլի 3-ին Թվիթթերի իր էջում տեղեկացրել է ռազմանավի ժամանման մասին: Վրաստանի ծովափնյա սահմանների պաշտպանությունը ներքին գործերի նախարարության իրավասության տակ է, սակայն նախարարությունն էլ է ռազմանավի ժամանման մասին տեղեկացել սոցցանցից, այլապես չէր փորձի հապճեպ որևէ պատճառ հորինել:
Ասվել է, որ դա նախապես ՛՛պլանավորված՛՛ այց է, թեև նման այցերի մասին միշտ էլ հայատարվում էր առնվազն մեկ շաբաթ առաջ, ինչպես դա արվել է 2016 թվականի փետրվարին, երբ Բաթումի ժամանեց թուրքական ականակիր ռազմանավը:
Ինչ-որ շատ են այս ռազմանավի ընթացքի և կանգառի ժամանակի համընկնումները Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրոսակների դեմ ռազմական գործողությունների ընթացքի հետ:
Թե հենց այդ օրերին ինչ կարիք կարիք կար նման ռազմանավի ներկայությունը Բաթումիում, արդեն հասկանալի է :
Armweeklynews.am
6/4/2016