Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիան մտադրություն է ունեցել սպանել իրեն
https://parstoday.ir/hy/news/world-i110483-Մադուրոն_հայտարարել_է_որ_Կոլումբիան_մտադրություն_է_ունեցել_սպանել_իրեն
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահը վերջերս փորձել է վարձու մարդասպանների միջոցով սպանել իրեն:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Օգոստոս 15, 2019 17:18 Asia/Tehran
  •  Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիան մտադրություն է ունեցել սպանել իրեն

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահը վերջերս փորձել է վարձու մարդասպանների միջոցով սպանել իրեն:

Չորեքշաբթի օրը, Նիկոլաս Մադուրոն, թուիթերից հեռարձակված ուղիղ եթերում հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի ծրագրի համաձայն, 32 մարդասպաններ ժամանել էին Վենեսուելա՝ իրեն սպանելու նպատակով:

Ավլի վաղ նույնպես Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Կոլումբիային հրամայել է իրագործել իր սպանության ծրագիրը:

Մադուրոյի նկատմամբ վերջին մահափորձն իրականացվեց 2018թ Կարակասում կայացած զորահանդեսում ունեցած նրա ելությի ժամանակ: Մահափորձի հետևանքով վիրավորվեց յոթը մարդ:

Նախորդ շաբաթ, Մոդուրոն հայտարարեց, որ ապացույցներ ունի առ այն, որ 2018թ իր դեմ իրականացբված մահափորձը ծրագրել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոհրդական Ջոն Բոլթոնը: