Թուրքիան դժգոհ է Իրանաման ԶԼՄ-ներից Լեռնային Ղարաբաղի հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i11050-Թուրքիան_դժգոհ_է_Իրանաման_ԶԼՄ_ներից_Լեռնային_Ղարաբաղի_հարցում
Ապրիլի 5-ին Թեհրանում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները: Բնականաբար, քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական բախումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2016 08:05 Asia/Tehran
  • Թուրքիան դժգոհ է Իրանաման ԶԼՄ-ներից Լեռնային Ղարաբաղի հարցում

Ապրիլի 5-ին Թեհրանում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները: Բնականաբար, քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական բախումները:

Թուրքիայի արտագործնախարար Չավուշօղլուն դժգոհություն է անվանել իրանական ԶԼՄ-ներում այդ օրը տպագրված այն տեղեկություններն ու վերլուծությունները, որ Թուրքիան, ի դեմս նախագահ Էրդողանի, հրահրել է Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: ՛՛

Անհրաժեշտ պահին աջակցել Ադրբեջանին չի նշանակում նրան դրդել պատերազմի՛՛,- հայտարարել է Չավուշօղլուն Անադոլու գործակալությանը:

Մինչդեռ իրանական լրատվամիջոցները հենվում են կոնկրետ փաստերի վրա:

Ապրիլի 3-ի կեսօրին , Թուրքիայի ժամանակով ժամը 11.00-ին , նախագահ Էրդողանը հայտարարել է .՛՛Թուրքիան կաջակցի Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղն ազատագրելու համար՛՛:

Ավելին , Թուրքիայի նախագահը, գտնվելով ԱՄՆ-ում, ադրբեջանական լրատվամիջոցների ասել է.՛՛Մենք կաջակցենք Ադրբեջանին մինչև վերջ՛՛: Այս հայտարարության մասին կա հիշատակում անգամ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:

Իրանը, ի դեմս իրանական լրատվամիջոցների, արտահայտել է համաշխարհային հանրության կարծիքը, որ հենց Էրդողանն է հրահրել Ադրբեջանին, վերսկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Armweeklynews.am

6/4/2016